Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Երկու հզորների մերձեցումը, որպես պրոցես, ունի իր վերին սահմանն ու պոտենցիալը

Երկու հզորների մերձեցումը, որպես պրոցես, ունի իր վերին սահմանն ու պոտենցիալը
26.03.2025 | 10:33

Մեր օրերում տեղի ունեցող աշխարհաքաղաքական լրջագույն տեղաշարժերի չափը պատկերացնելու համար բավական է միայն համեմատել ԵՄ-ի և Ռուսաստանի ռազմաքաղաքական կշիռն ու դիրքը աշխարհում 2010-ին և 2025-ին։

Այս իմաստով պակաս հատկանշական չէ նաև ԱՄՆ-ի վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը և շատ կողմերով հանելուկային մերձեցումը Ռուսաստանի հետ։

Ինչպես ամեն մի փոփոխություն, այնպես էլ բարձր մակարդակի այս կտրուկ փոփոխությունը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում կարող է ունենալ իմաստային տարբեր մեկնաբանություններ։

Այդ մեկնաբանություններից ամենակարևորներից մեկն ասում է, որ ավանդական ձևով շատ մեծ հակասություններ ունեցող երկու հզորներ մերձեցման համար իրենք պետք է ունենան մի երրորդ շատ հզոր կոնսոլիդացնող հակառակորդ ուժ։

Բացի դրանից, ինչ-ինչ պատճառներով երկու հզորների մերձեցումը, որպես պրոցես, ունի իր վերին սահմանն ու պոտենցիալը, որը արագ կամ դանդաղ սպառվելու դեպքում տակը կմնան նրանց միջև ավանդական լուրջ հակասությունները միայն՝ կոնֆրոնտացիայի տեսակի անխուսափելի հետևանքներով։

Մյուս կողմից էլ, կարելի է ենթադրել, որ այս գործում էական նշանակություն ու դեր է ունեցել Թրամփի արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխությունը, համեմատած Բայդենի ժամանակվա քաղաքականության հետ, որն էլ բերել է ԵՄ-ի ներկա հակասություններին Թրամփի քաղաքականության հետ։

Այստեղ շատ կարևոր է նաև այն թե ինչ կայունություն և երկարակեցություն կունենա ԱՄՆ-ին ու Ռուսաստանին իրար մոտեցնող ու կոնսոլիդացնող երրորդ ուժը։

Եթե այն կարճ կյանք ունեցավ, ապա ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները շատ արագ կսպառեն իրոնց դրական պոտենցիալը, որը կբերի նրանց հարաբերությունների սրման, մի հանգամանք, որը կխանգարի Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի պլաններին։

Եթե այդ պոտենցիալը ցույց տա չսպառվելու նշաններ, ուրեմն խնդրո առարկա երրորդ ուժը շատ ավելի հզոր է, քան կարելի էր ենթադրել։

Այս առումով այդ հիպոթետիկ երրորդ ուժի առկայությունը ինչ-որ իմաստով և որոշակի սահմաններում ձեռնտու է Ռուսաստանին։

Ակնհայտորեն կռիվը գնում է նաև ուկրաինական և ռուսական ռեսուրսների համար և ունի ինչպես ֆինանսատնտեսական, այնպես էլ քաղաքական ու աշխարհաքաղաքական բաղադրիչներ։

Այդ ֆոնի վրա հզորների շահերի ու հակասությունների բարդագույն կծիկը հետ քանդելու և հասկանալու համար գիտության խոսքը շատ կարևոր է, մանավանդ, սիստեմային անալիզ կոչված գիտության, իսկ մեզ պարուրած գիտականանման թոթովանքների հեղեղը՝ անիմաստ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1683

Մեկնաբանություններ